ՌԵՋԵՓ ԹԱՅԻԲ ԷՐԴՈՂԱՆ. ԹՈՂ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՆ ԻՄԱՆԱ, ՈՐ ՄԵՆՔ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՎ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

«Թող ամբողջ աշխարհն իմանա, որ մենք աջակցում և աջակցելու ենք Ադրբեջանին»: Այս մասին Միլլի մեջլիսի արտահերթ նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ ինչպես ժամանակին Ահմեդ Ջավադը ադրբեջանցի երիտասարդների հետ միասին կռվեց օսմանյան բանակի շարքերում, ինչպես ադրբեջանցի եղբայրները նահատակվեցին Չանաքքալեում, ինչպես Նուրու փաշայի զինվորները օգնության հասան Ադրբեջանին, այնպես էլ մենք այսօր միասնական ենք և ապագայում էլ կլինենք միասնական.
«Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, նրա ազատությունը մեր ազատությունն է, նրա վիշտը՝ մեր վիշտը: Այն ժամանակ, երբ Նուրու փաշան եկավ Կովկաս, հայերը սպանել էին ավելի քան 12 հազար թուրքի: Կովկասում ապստամբություն տեղի ունեցավ, որը պատմության սև էջերից է: Նրանք, ովքեր փորձում են մեղադրել թուրք ժողովրդին, պետք է նախ նայեն Ադրբեջանին: Նրանք պետք է նայեն, թե ինչ է տեղի ունեցել Խոջալիում և Ղարաբաղում 30 տարի առաջ, ոչ թե 100 տարի: Նրանք ունեն աչքեր, ականջներ, բայց չեն տեսնում և լսում: Նրանց սրտերն արդեն ժանգոտվել են: Թող հիմա գան Ֆիզուլի: Թող տեսնեն, թե ինչպես է այստեղ ամեն ինչ այրվել և ավերվել: Երեկ ճանապարհին մենք մեր աչքերով տեսանք իրավիճակը», - ասել է Թուրքիայի նախագահը:


Читайте также

Оставить комментарий