ԻԼՀԱՄ ԱԼԻեվ. ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇՈՒՇԱՅԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՑՆՈՒՄ Է ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ

«Այսօր մենք ողջունում ենք եղբայրական երկրի հարգելի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ Ղարաբաղի հողում: Օգտվելով առիթից՝ ես ուզում եմ ողջ ադրբեջանական ժողովրդի անունից ողջունել իմ սիրելի եղբորը Շուշայում, Ղարաբաղում»:
Այս մասին՝ Շուշայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:
Պետության ղեկավարը նշել է, որ Թուրքիայի նախագահը բազմիցս այցելել է Ադրբեջան.
«Բայց մենք միասին առաջին անգամ ենք Ղարաբաղի հողւմ ՝ Շուշայում: Այս այցը պատմական նշանակություն ունի: Քանի որ այսօր ստորագրված համատեղ հռչակագիրը՝ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, մեր հարաբերությունները հասցնում է ամենաբարձր մակարդակի: Հռչակագրի անվանումը՝ Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր է: Այս անունն ինքնին ցույց է տալիս ամեն ինչ, խսում է ամեն ինչի մասին: Այսօր մենք որակապես նոր հարաբերություններ ենք հաստատել: Եվ այս հռչակագրում նշված բոլոր դրույթները հանդիսանում են մեր հետագա համագործակցության երաշխիքը»:


Читайте также

Оставить комментарий