ՌԵՋԵՓ ԹԱՅԻԲ ԷՐԴՈՂԱՆ. ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Ինչպես հաղորդում է Haber Global-ը՝ նախքան ինքնաթիռ նստելը Թուրքիայի պետության ղեկավարը հանդես է եկել մի շարք հետաքրքիր հայտարարություններով:
Էրդողանը անդրադարձել է նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններին և Ղարաբաղում ադրբեջանական բանակի տարած հաղթանակին:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ես իմ եղբայր Իլհամ Ալիևի հրավերով պաշտոնական այց կկատարեմ Ադրբեջան: Թուրք-ադրբեջանական եղբայրությունը մեր տարածաշրջանում խաղաղության, բարգավաճման ու զարգացման երաշխավորն է:
Ադրբեջանը, պատմական հաղթանակ տանելով Ղարաբաղում՝ վերջ տվեց 30-ամյա օկուպացիային: Պատերազմում տարած հաղթանակը դուռ բացեց տարածաշրջանում տևական խաղաղության համար:
Դեկտեմբերի 10-ին ես Բաքվում հետևեցի Հաղթանակի շքերթին: Այս անգամ մենք իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ կգնանք Շուշա, այն հող՝ որտեղ հաղթանակ է տարվել: Իսկ հունիսի 16-ին, նրա հետ միասին, մենք դիտելու ենք ֆուտբոլային հանդիպում, որում մեր ազգային հավաքականը խաղալու է Ուելսի հետ», - ասել է Թուրքիայի նախագահը:


Читайте также

Оставить комментарий