ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ․ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդում ու հայտարարել, որ ներկայումս աշխատում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։
«Մենք ներկայումս երկխոսության մեջ ենք` Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակման ուղղությամբ` Լեռնային Ղարաբաղում և նրա հարակից տարածքում վերջին հակամարտությունից հետո»,- հայտարարել է Բուրիչը:
ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի համար առկա են վստահության միջոցներ:
«Դրանց հաջողությունը կախված է իշխանությունների հանձնառությունից: Եվ նրանք տեղյակ են, որ Եվրոպայի խորհուրդը ամբողջությամբ և վճռականորեն աջակցում է իր անդամ պետությունների անկախությանը և տարածքային ամբողջականությանը` իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - ասել է Բուրիչը։


Читайте также

Оставить комментарий