ԿՄՎ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԽԱՆՔԵՆԴԻ ԱՅՑԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդես է եկել՝ Գարեգին Բ-ի Խանքենդի այցը դատապարտող հայտարարությամբ:
Ինչպես հայտնել են ԿՄՎ մամուլի ծառայությունում, հայտարարության մեջ ասվում է, որ հայկական եկեղեցին չի աջակցել կրոնական առաջնորդների ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, արդար կարգավորմանը: Հայ Առաքելական եկեղեցին չի սկսել քարոզել խաղաղության և համագործակցության գաղափարները, այլ, ընդհակառակը, արդարացրել է Հայաստանի քաղաքական առաջնորդների հանցավոր գործողությունները, որոնք անտեսում են ՄԱԿ-ի և մյուս միջազգային կազմակերպությունների որոշումները. «Ցավոք, նման գործունեությունը շարունակվում է, և ոչ վաղուց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցել է Խանքենդի, և այդ այցի ընթացքում հանդես է եկել ռևանշիստական հայտարարություններով:
Ժողովուրդների համատեղ խաղաղ գոյակցության համար առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն, դրա համար էլ անհրաժեշտ է վճռականորեն կանխել՝ մեր տարածաշրջանում իրադարձությունները անցանկալի ուղղությամբ ուղղելու փորձերը:


Читайте также

Оставить комментарий