ՍՏԱՆԻՍԼԱՎ ԶԱՍ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՄՈՒՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարը հայտարարում է, որ Հարավային Կովկասում ամուր խաղաղության հիմքեր են ստեղծվում: Ռազմաքաղաքաան դաշինքի գլխավոր քարտուղարն այդ մասին խոսել է` շատ ավելի ընդարձակ աշխարհագրություն և պատմություն ունեցող մեկ այլ կազմակերպության` ԵԱՀԿ֊ի խորհրդաժողովի ժամանակ:
«Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո` անցած 6 ամիսների ընթացքում, նկատվում են դրական տեղաշարժեր` իրավիճակի կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է Ստանիսլավ Զասը՝ հատուկ ընդգծելով, որ այդ արդյունքին հնարավոր է եղել հասնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունների միջոցով: «Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորումը վերսկսելու` միջազգային բանակցողների ջանքերը հիմք են ստեղծում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: Իրավիճակը տեղում աստիճանաբար կայունանում է: Կարևորն այն է, որ այլևս չեն կրակում», - ասել է նա:
Խոսելով ՀԱՊԿ ազդեցության գոտում առկա մարտահրավերների մասին` Զասը անդրադարձել է նաև հայ֊ադրբեջանական սահմանին, որտեղ լարվածությունը չի մարում շուրջ մեկ ամիս:
Գլխավոր քարտուղարը հայտարարել է. «Մենք ողջունում ենք պետական սահմանի գծման ու անցկացման հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու` կողմերի մտադրությունը: Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար», - ասել է Ստանիսլավ Զասը:


Читайте также

Оставить комментарий