ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Մոսկվայում անցկացվել են ռուս-թուրքական միջնախարարական խորհրդատվություններ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը, մանրամասն քննարկվել են սիրիական, Լեռնային Ղարաբաղի, պաղեստինա-իսրայելական և տարածաշրջանային այլ ճգնաժամերի լուծման գործում միջազգային աջակցության հարցերի մի ամբողջ շարք:
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ հակամարտության գոտիներում լարվածության օջախները վերացնելու, զինադադարի կայուն ռեժիմները պահպանելու, ինչպես նաև հումանիտար օգնությունն ուժեղացնելու և փախստականների վերադարձը բազմակողմ հարթակներում ջանքերի համադրման միջոցով լրացուցիչ միջոցառումների շուրջ:


Читайте также

Оставить комментарий