ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ԲԱՆԱԿՑԱԵԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԵՎԷ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՆԱԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵԹԵ ԴՐԱՆ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՆ ԹԵ՛ ԲԱՔՈՒՆ, ԹԵ՛ ԵՐԵՎԱՆԸ

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները սեփական նախաձեռնությամբ եռակողմ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ և ի թիվս այլ հարցերի քննարկել նաև ղարաբաղյան խնդիրը: Այդ մասին հիշատակվում է երեք երկրների պաշտոնական հաղորդագրություններում, բայց` տարբեր շեշտադրումներով:
Ռուսաստանի արտգործնախարարությունը, մասնավորապես, տեղեկացնում է, որ քննարկված թեմաներից մեկը եղել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների` նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
«Ընդգծվել է հրադադարի ռեժիմը խստագույնս պահպանելու կարևորությունը և ի հայտ եկող տարաձայնությունները քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը», - հայտարարել է պաշտոնական Մոսկվան, հավելելով` նախարարները վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում:
Ընդ որում, Սերգեյ Լավրովը, ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, հատուկ շեշտել է, որ այս գործընթացին «միջազգային որևէ կազմակերպություն կարող է միանալ միայն այն դեպքում, եթե դրան կհամաձայնեն թե՛ Երևանը, թե՛ Բաքուն»:


Читайте также

Оставить комментарий