ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

Ադրբեջանը պաշտոնական նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ անդրադառնալով Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակին։
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները զբաղված են սահմանի հստակեցմամբ՝ կողմերի տրամադրության տակ գտնվող պաշտոնական քարտեզների հիման վրա։ Նշվում է, որ Ադրբեջանը միջազգային գործընկերներին է տրամադրել ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ Հայաստանը, հակառակը, շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը։
Յաշար Ալիևը նշում է, որ պաշտոնական Բաքուն որևէ երկրի տարածքի նկատմամբ հավակնություններ չունի։ «Ադրբեջանը կողմ է երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի միջազգայնորեն ճանաչված սահմաններում միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա։ Մենք Հայաստանից նույնատիպ մոտեցում ենք ակնկալում», - նշել է ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը։


Читайте также

Оставить комментарий