ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ՄԻԱՍՆԱԲԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ, ՈՐԸ ԿՕԳՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆԸ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Փարիզ կատարած այցին ընդառաջ հոդված էր հրապարակել ֆրանսիական L'Opinion թերթին։
Չավուշօղլուն, Ֆրանսիային անվանելով «բարեկամ և դաշնակից երկիր», նշել է, որ Հարավային Կովկասում Թուրքիան և Ֆրանսիան միասնաբար կարող են աջակցել կայուն խաղաղությանը, որը կօգնի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը:
Թուրքիայի արտգործնախարարը անդրադարնալով հայ ծայրահեղականների գործնեությանը,  գրել է, «եթե հնարավոր լինի կանխել հայ ծայրահեղականների՝ թուրք-ֆրանսիական հարաբերությունները պատանդ վերցնելու անհիմն պնդումները, ապա Թուրքիան և Ֆրանսիան իրենց համատեղ ջանքերով կարող են ավելի լավ նպաստել Հարավային Կովկասի կայունությանը»:
Չավուշօղլուն գրել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները լարվածության մի շրջան են անցել, ինչն անսովոր է երկու դաշնակից երկրների համար: Բայց մարտի սկզբին երկրների նախագահների միջև կապը հնարավորություն է տվել ամրապնդել կապերը:


Читайте также

Оставить комментарий