HUMAN RIGHTS WATCH. ԱԿԱՆՆԵՐԸ ՄՇՏԱԿԱՆ ՎՏԱՆԳ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ականները մշտական վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության համար»:
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Human Rights Watch- ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Գեորգի Գոգիան:
«Նշվում է, որ հակատանկային ականը սպանել է երեք խաղաղ բնակչի՝ Ադրբեջանի Քելբաջարի շրջանի մերձակայքում: Հատկապես մտահոգիչ է, եթե ականը տեղադրվել է վերջերս և դրա թիրախը եղել են խաղաղ բնակիչները: Ականները մշտական վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության համար և խոչընդոտում են հետկոնֆլիկտային վերականգնմանը», - նշել է Գեորգի Գոգիան:



Читайте также

Оставить комментарий