ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան կոչ է արել Հայաստանին կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները:
«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում աչք չփակել Հայաստանի կողմից իր միջազգային պարտավորությունների կոպիտ խախտման վրա, այդ թվում` ականների կանխամտածված տեղադրման քաղաքականության վրա: Մենք պահանջում ենք, որ Հայաստանը կատարի միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները», - գրել է Աբդուլլաևան Twitter- ի իր էջում:


Читайте также

Оставить комментарий