ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՌԱԿՈՂՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՑԵԼ ՌԴ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Մոսկվայում եռակողմ խորհրդակցություններ են ընթացել ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ, քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում դեէսկալացիայի ուղիները: Աշխատանքային շփումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել», - նշված է հաղորդագրության մեջ:


Читайте также

Оставить комментарий