ՎՐԱՍՏԱՆԻ ՆԳՆ-Ն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹՄՐԱՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՓԱՍՏ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԻՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐՆ ՍՏԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Անօրինականորեն թմրանյութեր ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել Է 20-ամյա մի կին: Այդ մասին հաղորդել Է ՆԳ նախարարությունը:
Հետաքննության տվյալներով՝ հետագա իրացման նպատակով ձերբակալված կինը թմրամիջոցներն ստացել Է Հայաստանից:
Ձերբակալվածի անձնական խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել Է «Ալֆա-ՊՎՊ» թմրանյութ, մեֆեդրոն եւ «Ալֆա-ՊՎՊ»-ի մուլյաժ՝ որպես իրեղեն ապացույցներ:


Читайте также

Оставить комментарий