ՌԵՋԵՓ ԹԱՅԻԲ ԷՐԴՈՂԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Անկարայում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ:
Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Էրդողանը խոսել է երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հեռանկարների մասին:
Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան եռակողմ համագործակցությանը:
«Հավատում ենք, որ կկարողանանք տարբեր աշխատանքներ իրականացնել, որոնք կուժեղացնեն և կմեծացնեն խաղաղությունն մեր տարածաշրջանում: Այս առումով՝ շատ կարևոր է Ադրբեջանի հետ մեր եռակողմ համագործակցությունը: Մենք՝ Թուրքիան, աջակցում ենք ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Թուրքիա–Ադրբեջան-Վրաստան կամ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը նաև հայտարարել է, որ որոշում է կայացվել կարճատև ժամկետներում բարձր մակարդակի ռազմավարական հանդիպման անցկացման մասին՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով:


Читайте также

Оставить комментарий