ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԱԵՎԱ. ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՐԳԵԼ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պաշտոնական Բաքուն սատարում է միջազգային հանրության՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող լարվածությունը խաղաղ ճանապարհով լուծելու, սահմանի սահմանազատման ու սահմանագծման կոչերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։
«Մենք բազմիցս նշել ենք, որ աջակցում ենք սահմանների լարվածության կարգավորմանը բանակցությունների միջոցով, ինչպես նաև աջակցում ենք միջազգային հանրության՝ երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ու սահմանագծման կոչերին: Ինչպես գիտեք, Ադրբեջանը նաև սատարել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանի սահմանազատման և սահմանագծման եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին», - ասել է Աբդուլաևան:
Նրա խոսքով, սահմանի սահմանազատման և սահմանագծման ժամանակ անհրաժեշտ է հարգել երկու երկրների տարածքային ամբողջականությունը:
«Միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության միջազգային իրավունքի խիստ պահպանման հիման վրա մենք կարող ենք կարգավորել միջպետական հարաբերությունները, սկսել սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը և, վերջապես, ամուր հիմք դնել խաղաղ գոյակցության համար», - ասել է  Աբդուլաևան:


Читайте также

Оставить комментарий