ԱԼԻ ԱՍԱԴՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԼՈՒԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԸ

Բաքուն սատարում է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին, «ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքնի», հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:
«Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական լուծել Հայաստանի հետ սահմանային գծերի հարցը: Այդ կապակցությամբ Ադրբեջանը սատարել է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը: Սահմանային գծերի որոշումը տեխնիկական գործընթաց է, և այդ գործընթացը պետք է հիմնված լինի միջազգային լուրջ իրավական հիմքի վրա», - մեջբերում է Ասադովին նրա մամուլի ծառայությունը:


Читайте также

Оставить комментарий