ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՍԱԴՐԱՆՔԻ Է ԴԻՄԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՔԵԼԲԱՋԱՐԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ

«Մայիսի 27-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի հետախուզական-դիվերսիոն խումբը՝ հայ-ադրբեջանական պետական սահմանով Քելբաջարի շրջանի Յուխարը Այրըմ բնակավայրի ուղղությամբ մեր տարածք մուտք գործելու փորձ է կատարել»:
Ինչպես հաղորդում է Պաշտպանության նախարարությունը, օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ ադրբեջանական բանակի մատակարարման գծերում ականապատում իրականացնող վեց հայ զինծառայողները շրջապատվել և գերի են վերցվել:
«Առավոտյան սահմանի մոտակայքում դիտարկվել է մի քանի միավոր ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ Հայաստանի զինված ուժերի տանկերի կենտրոնացում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դրանց շարժը կանխվել է:
Ներկայումս այս ուղղությամբ օպերատիվ իրավիճակը գտնվում է մեր ստորաբաժանումների վերահսկողության տակ», - նշվում է հաղորդագրության մեջ:


Читайте также

Оставить комментарий