ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳԱԼԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՅԵԼՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

Ադրբեջանը զգալի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում:
Այս մասին ասված է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 28-ի` Հանրապետության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած շնորհավորական նամակում:
«Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և մյուս ոլորտներում: Ձեր երկիրը մեծ հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում, ակտիվ դեր է խաղում միջազգային օրակարգի բազմաթիվ կարևոր հարցերի լուծման գործում:
Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ՝ բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա հիմնված հարաբերությունները: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք բոլոր միջոցներով ամրապնդել ռազմավարական գործընկերությունը, արդյունավետ համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության», - ասել է Պուտինը:


Читайте также

Оставить комментарий