ԱՆԴՐԵՅ ՌՈՒԴԵՆԿՈ. ՀԱՊԿ-Ի ԴՌՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ԲԱՑ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար, «Իզվեստիա»-ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ նշելով մի դետալ, որն այսօր խանգարում է Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։
Ընդգծելով, որ կազմակերպության կանոնադրության որոշ կետեր ենթադրում են դիվանագիտական հարաբերություններ մասնակից երկրների միջև՝ նա շեշտել է՝ պաշտոնական Բաքվի և Երևանի միջև նման համագործակցություն չկա։
«Հենց որ դրանք հաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ ժամանակ հարցը հնարավոր կլինի դնել գործնական մակարդակի վրա», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։


Читайте также

Оставить комментарий