ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՅԺՄ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑՆ Է, ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԵՎ ՀԱԴՐՈՒԹԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հայաստանի համար այժմ առաջնայինը ոչ այնքան Մինսկի խմբի շրջանակում Ղարաբաղի հարցով քաղաքական համաձայնագրի հասնելն է, որքան գերիների հարցը, Զանգեզուրի և Հադրութի խնդիրները, կարծում է ղարաբաղյան հիմնախնդրով մասնագիտացած փորձագետ Թոմ դե Վաալը։
Ի՞նչ կարող է անել ԱՄՆ-ն այս համատեքստում՝ հարցադրում է անում Դե Վաալն ու պատասխանում. «Այն կարող է փորձել նախաձեռնել երկխոսություն Բաքվի և Երևանի միջև, կարող է փորձել աջակցել քաղաքացիական հասարակության որոշ նախաձեռնությունների, կարող է փորձել տրամադրել որոշակի գումար վերակառուցման համար, բայց կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում շատ բան չկա, որ Միացյալ Նահանգները կարողանա անել: Խոսքը վերաբերում է միջնաժամկետ հեռանկարին, այն է՝ 3-5 տարի»:


Читайте также

Оставить комментарий