ՆԱՏԱԼԻ ԳՈՒԼԵՆ. ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԱՐՎԻ, ՔԱՆԻ ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐՆ ԱՅԼԵՎՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի, քանի որ Լեռնային Ղարաբաղի խնդիր այլևս գոյություն չունի:
Այս մասին ասել է ֆրանսիացի սենատոր Նատալի Գուլեն՝ ֆրանսիական lagazetteaz.fr ինտերնետ թերթին և Trend-ին տված հարցազրույցում:
«Այս խումբը պետք է վերացվի: Դա անօգուտ է: Քանի որ ամեն դեպքում, այս ինստիտուտը հավասարակշռված քաղաքականություն չուներ, և գրեթե 30 տարի նա ոչ մի արդյունքի չի հասել: Հետևաբար, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի: Լեռնային Ղարաբաղի խնդիր այլևս գոյություն չունի, Ադրբեջանն ազատագրել է իր օկուպացված տարածքները», - ասել է Նատալի Գուլեն:
«Ես ճանապարհորդություն եմ կատարելու դեպի ազատագրված տարածքներ և իմ աջակցությունն եմ հայտնում Ադրբեջանին: Որովհետև Ֆրանսիայում այնքան էլ շատ չեն Ադրբեջանին աջակցող պաշտոնյաները: Հիշեցնեմ, որ Ֆրանսիայի Սենատում միայն ես եմ դեմ քվեարկել Լեռնային Ղարաբաղի «անկախության» ճանաչմանը», - ասել է ֆրանսիացի սենատորը:


Читайте также

Оставить комментарий