ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՄԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ 10-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Ցավոք, մենք դեռ տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը խախտում 10-ի հայտարարությունից բխող իր պարտավորությունները, և ընդհանրապես միջազգային մարդասիրական իրավունքը»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 131-րդ նիստում:
«Լուրջ մտահոգություն, մասնավորապես, առաջացնում է այն հանգամանքը, որ Հայաստանը դեռ հրաժարվում է տրամադրել Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում գտնվող ականապատ դաշտերի քարտեզները, ինչպես նաև տեղեկություններ չի տրամադրում շուրջ 4000 ադրբեջանցիների ճակատագրի մասին, որոնք անհայտ կորել են 1991-94 թվականներին Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով», - ընդգծել է նախարարը:
Նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը, այդ թվում՝ Եվրախորհրդին, վճռականություն ցուցաբերել՝ համոզելու Հայաստանին օգտագործել բացառիկ հնարավորությունը կայուն խաղաղության, տարածաշրջանային համագործակցության և զարգացման հասնելու համար, հրաժարվել ռևանշիստական գործունեությունից և Ադրբեջանի նկատմամբ ատելությունից:


Читайте также

Оставить комментарий