ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Ռուսաստանը առաջարկել է օգնություն տրամադրել Բաքվին և Երևանին՝ սահմանին իրավիճակի կարգավորման հարցում և հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ բանակցություններից հետո:
«Երեկ մենք ոչ պաշտոնապես սկսեցինք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը: Մենք քննարկեցինք մեր հայ գործընկերների խնդրանքը և, համաձայն այդ խնդրանքի, քննարկեցինք իրավիճակը Երևանի և Բաքվի միջև:  Կողմերի հետ նախնական համաձայնությամբ, Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցություն ցուցաբերել նախ սահմանի սահմանազատման և սահմանագծման համար, հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, եթե ցանկանում եք, միջնորդ», - ասել է Լավրովը:


Читайте также

Оставить комментарий