ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈԹՈՐԻԿ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՄԻ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ

«Հայաստանը փոթորիկ է ստեղծում մի բաժակ ջրում: Ադրբեջանի կողմից ոչ մի ագրեսիա կամ ներխուժում չկա:
Ադրբեջանի սահմանապահ զորքերը միայն իրենց դիրքերն են զբաղեցնում սահմանին»:
Այս մասին ասված է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևի հայտարարության մեջ` ի պատասխան Հայաստանի անհիմն հայտարարություններին:
«Հայ-ադրբեջանական սահմանի մեծ մասը, ինչպես նաև Ադրբեջանի ինքնիշխան տարածքի 20 տոկոսը 30 տարի շարունակ գտնվում էր Հայաստանի ապօրինի օկուպացիայի տակ, ինչը դատապարտվել էր ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի կողմից: Անցած աշնանը Ադրբեջանն ազատագրեց իր տարածքները և վերահսկողության տակ վերցրեց Հայաստանի հետ պետական սահմանը:
Բարդ տեղանքի և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով սահմանի որոշ հատվածներ անհասանելի էին:
Եղանակային պայմանների բարելավումից հետո Ադրբեջանն իր սահմանապահ զորքերն ուղարկեց այդ շրջաններ», - ասվում է հայտարարության մեջ:


Читайте также

Оставить комментарий