ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԵՍ ԵՆ ԱՊՐՈՒՄ

Ուդին ժողովուրդը պատմական մեծ ժառանգություն ունի: Այժմ դուք կարող եք աղոթել ինչպես Գաբալայի շրջանում, այնպես էլ ազատագրված հողերում՝ և Խուդավենքում, և Աղողլանում: Կան նաև ուդին ժողովրդին պատկանող այլ տաճարներ: Դրանց մեծ մասը ամբողջությամբ կամ մասամբ քանդված են: Մենք կվերականգնենք դրանք: Կարող եք աղոթել նաև այդ եկեղեցիներում: Դուք մի քանի անգամ եղել եք Խուդավենքում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գաբալայի շրջանի Նիջ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի կատարած այցի ժամանակը:
Երկրի ղեկավարը հայտնել է, որ շարունակվելու են այցելությունները Լաչինի Աղողլան վանական համալիր:
«Որովհետև սա մեծ պատմական ժառանգություն է, մեր ժառանգությունը: Վերջերս ուդին ժողովրդի ներկայացուցիչները ելույթ ունեցան Շուշայի «Խարըբյուլբյուլ» փառատոնում, և այնտեղ էր նաև ձեր ներկայացուցիչը: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի բոլոր ժողովուրդները մի ընտանիքի պես են ապրում: Երկարատև ընդմիջումից հետո Շուշայում կազմակերպված «Խարըբյուլբյուլ» փառատոնի առաջին օրը բեմ բարձրացան Ադրբեջանում բնակվող ժողովուրդների ներկայացուցիչներ, նրանք ցուցադրեցին իրենց մշակույթը: Մենք բոլորս ցուցադրում ենք մեր միասնությունը, և այս եկեղեցու վերականգնումը մեր միասնության մարմնավորումն է», - ասել է Ադրբեջանի նախագահը:


Читайте также

Оставить комментарий