ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԳԵՐԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Բաքուն կատարել է գերիների վերաբերյալ բոլոր պարտավորությունները:
«Ադրբեջանը կատարել է հայկական կողմին գերիներին վերադարձնելու պարտավորությունները, բացի այդ ադրբեջանական կողմի մասնակցությամբ կազմակերպվել են որոնողական աշխատանքներ, որոնք իրականացվել են ծանր կլիմայական և աշխարհագրական պայմաններում, անցած 6 ամիսների ընթացքում հայտնաբերվել և հայկական կողմին է փոխանցվել ավելի քան 1600 մարմին»,- ասել է Բայրամովը:
Նրա խոսքով, Ադրբեջանը կատարում է պահվողների նկատմամբ մարդասիական իրավունքի բոլոր պահանջները:
«Այդ մարդկանց կարող են այցելել Կարմիր խաչի ներկայացուցիչները, Ադրբեջանի օմբուդսմենը, փաստաբաններ և բժիշկներ, նրանց տրվել է ազգականների հետ հեռախոսով և տեսակապով շփվելու հնարավորություն»,- ասել է Բայրամովը, պնդելով, որ ժամանակին հայկական կողմի մոտ պահվող ադրբեջանցի գերիները նման հնարավորություններ չեն ունեցել:
Նշենք, որ հայկական կողմի պնդմամբ` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 72-ը։
Ադրբեջանը, սակայն, հաստատել է 72 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, որ նրանցից 56-ը ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:


Читайте также

Оставить комментарий