ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԱԿԱՆԱՊԱՏՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքում հույս է հայտնել, որ Հայաստանն Ադրբեջանին առաջիկայում կփոխանցի ականապատված տարածքների քարտեզները: Այդ մասին նա ասել է ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում:
«Մենք մի քանի օր առաջ Երևանում դա քննարկել ենք, ինձ թվում է, որ Հայաստանի ղեկավարության մոտ կա այդ խնդիրը լուծելու անհրաժեշտության գիտակցումը, առաջին քայլերն այդ ուղղությամբ արդեն արվել են, և ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարներին, ենթադրում ենք, որ գործընթացն էապես կարագանա, և դա թույլ կտա ամբողջությամբ լուծել խնդիրը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ըստ Լավրովի, Ռուսաստանը ղարաբաղյան պատերազմից հետո ծագած բոլոր մարդասիրական հարցերի հնարավորինս արագ կարգավորման կողմնակից է:
«Նկատի ունեմ և՛ զոհվածների աճյունների վերադարձը, և՛ անհետ կորածների ճակատագիրը պարզելը, և՛ ռազմագերիների վերադարձը, և՛ ինչպես ասում են, պատերազմի նյութական մնացորդների, տվյալ պարագայում՝ ականների հարցի լուծումը», - ասել է Սերգեյ Լավրովը:


Читайте также

Оставить комментарий