ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՌԵՎԱՆՇԻՍՏՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԹՈՂ ՆՐԱՆՔ ԿՐԱԿԻ ՀԵՏ ՉԽԱՂԱՆ

Հայաստանը չունի ո՛չ ուժ, ո՛չ կամք, ո՛չ բարոյական իրավունք՝ ապրելու ռևանշիստական մտքերով:
Այս մասին՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ընթացքում՝ Ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:
«Ես չեմ հրաժարվում իմ խոսքերից: Եթե նրանք այս հայտարարություններից անցնեն որևէ գործնական գործողության, ապա անմիջապես կոչնչացվեն: Ոչ ոք չի կարող պաշտպանել նրանց: Եվ թող ոչ մեկի վրա հույս չդնեն: Երկար տարիներ նրանք պարծենում են իրենց «հաղթական և ուժեղ» բանակով: Հայաստանը չունի ո՛չ ուժ, ո՛չ կամք, ո՛չ բարոյական իրավունք՝ ապրելու ռևանշիստական մտքերով: Դա նրանց համար ինքնասպանություն է: Ես նորից եմ ուզում ասել, որ մենք դեռ հետևում ենք այս հայտարարություններին:
Հայաստանում ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը, կարելի է ասել, քաղաքականության մեջ ներգրավված բոլոր տարրերը մտքեր են արտահայտում Շուշայի և Հադրութի վերադարձի մասին: Մենք առայժմ զսպվածություն ենք ցուցաբերում: Բայց, թող չխաղան կրակի հետ: Նրանք տեսան մեր բռունցքը: Նա իր տեղում է: Ոչ ոք չի կարող դիմակայել մեզ: Եթե տեսնենք թեկուզ փոքր սպառնալիք, մենք անմիջապես տեղում կոչնչացնենք նրանց:
Եվ նրանք դա գիտեն: Մենք ունենք և՛ ուժ, և՛ կամք», - ասել է պետության ղեկավարը:


Читайте также

Оставить комментарий