ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՊԵՏՔ Է ԲԱՑՎԻ ԵՎ ԲԱՑՎԵԼՈՒ Է

Զանգիլանը Նախչըվանից բաժանում է ընդամենը 40 կիլոմետրանոց Զանգերզուրի միջանցքը, որը պետք է բացվի և բացվելու է:
Այս մասին՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ընթացքում՝ Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:
«Պատահական չէ, որ ես եկա ծանոթանալու Օրդուբադի երկաթուղային կայարանին, քանի որ սա նույնպես շատ մեծ խորհրդանշական նշանակություն ունի: Ոչ վաղուց ես զննեցի հայերի կողմից ավերված Մինջիվան ավանի երկաթուղային կայարանը, որը գտնվում է այստեղից մոտ 50-60 կիլոմետր հեռավորության վրա: Այնտեղ երկաթուղի չկա: Ատելի թշնամին ոչնչացրել և թալանել է ամբողջ երկաթուղային ենթակառուցվածքը: Այնտեղ լինելու է մի կենտրոն, այստեղ՝ մեկ այլ: Զանգիլանը Նախչըվանից բաժանում է ընդամենը 40 կիլոմետրանոց Զանգերզուրի միջանցքը, որը պետք է բացվի և բացվելու է:
Թող ոչ ոք չկասկածի դրանում: Իհարկե, Ադրբեջանը կկատարի իր պարտականությունները: Ինչպես գիտեք, ես կատարեցի Հորադիզ-Աղբենդ երկաթուղու հիմնարկեքը: Այստեղ կկառուցվի բացակայող 15-16 կմ հատվածը՝ Օրդուբադից մինչև Հայաստանի հետ սահման: Գործում է Նախչըվանի երկաթուղին, այժմ իրականացվում է ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ: Այսինքն՝ Ադրբեջանում Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցումից հետո, կստեղծվի ամբողջ ենթակառուցվածքը», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:


Читайте также

Оставить комментарий