ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայկական կողմը չի կատարում միջազգային մարդասիրական իրավունքով, ինչպես նաև ստորագրված եռակողմ հռչակագրով ստանձնած իր պարտավորությունները:
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության քարտուղար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի և Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ ձերբակալված հայ զինծառայողներին ազատ արձակելու կոչերը:
Նա նշել է, որ Ֆրանսիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունները ձերբակալված 3 հայ զինծառայողների ազատ արձակումը գնահատել են որպես դրական քայլ և կոչ են արել ազատել այլ ձերբակալվածներին:
«Կցանկանայի հիշեցնել, որ սա Ադրբեջանի կողմից առաջին մարդկային քայլը չէ: Մեր երկիրը հայ գերիներին հակառակ կողմին է հանձնել նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում: Ռազմական գործողությունների ավարտից հետո ադրբեջանական կողմը Երևանին հանձնել է ավելի քան 70 հայ գերիների: Ի պատասխան դրան՝ Հայաստանը մեծ հարված հասցրեց փխրուն խաղաղությանը՝ ռազմական գործողությունների դադարեցումից բառացիորեն 20 օր անց իր զինվորականներին ուղարկելով Ադրբեջանի տարածքներ», - ասել է Աբդուլլաևան:


Читайте также

Оставить комментарий