ՄՈՍԿՎԱՅԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՖԱՇԻՍՏ ՆԺԴԵՀԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Մոսկվայի մարզի Պատերազմի և աշխատանքի վետերանների խորհուրդը դիմել է դաշնային իշխանություններին՝ Ղարաբաղում նացիստական հանցագործ Նժդեհի հուշարձանը ապամոնտաժելու կոչով, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Համապատասխան խնդրանքն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարություն և Պաշտպանության նախարարություն: Ընդգծելով ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կարևորությունը` որպես նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներին միավորող իրադարձություն, կազմակերպությունը նախազգուշացնում է Ղարաբաղում՝ հատկապես Ռուսաստանի խաղաղապահության գոտում ֆաշիզմի կամակատար Նժդեհի հուշարձանի առկայության անթույլատրելիության մասին: Միևնույն ժամանակ, Խորհուրդը դիմել է Ռուսաստանի բոլոր վետերաններին՝ աջակցել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին ուղղված այս կոչին:


Читайте также

Оставить комментарий