ՌԱՄԻԼ ՈՒՍՈՒԲՈՎ. ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ

«Ամբողջ գործընթացը գտնվում է նախագահի վերահսկողության տակ, ով հստակ գիտի, թե ինչ, ինչպես և երբ անել: Այնպես որ, անհանգստանալու պատճառ չկա»:
Այս մասին ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը՝ մեկնաբանելով նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթների կատարումը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ հայտարարության ստորագրումից անցել է արդեն 6 ամիս և հավելել, որ դեռ վաղ է խոսել ամբողջ գործընթացի իդեալական ընթացքի մասին:
«Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ կա ինը դրույթ: Ադրբեջանը հավատարիմ է իր ստորագրությանը և իր ստանձնած բոլոր պարտավորություններին: Կա մի պահ, որը պարոն նախագահը միշտ շոշափում է. այսօր Ադրբեջանը հանդիսանում է Կովկասում խաղաղության նախաձեռնողը, երաշխավորը: Ինչպես մենք պատրաստ ենք ապահովել մեր տարածքում հայազգի քաղաքացիների անվտանգ ապրելակերպը, այնպես էլ պատրաստ ենք ավանդ ներդնել հայ բնակչության բարեկեցությանը` հանուն տարածաշրջանի շահերի: Հենց սա էլ հանդիսանում է նախագահ Իլհամ Ալիևի եզակի առաջնորդական հատկություններից մեկը», - հավելել է գեներալ-գնդապետ Ռ.Ուսուբովը:


Читайте также

Оставить комментарий