ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ՍԱԲԻՆԱ ԱԼԻԵՎԱՆ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ՄԻՇԵԼ ԲԱՉԱԼԵՏԻՆ ԵՎ ԴՈՒՆՅԱ ՄԻՅԱՏՈՎԻՉԻՆ

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան նամակ է հղել՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչալետին և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ Հայաստանում մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանում գործունեության վերաբերյա:
Ինչպես հայտնել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, նամակում նշվում է, որ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտին, ռազմաքաղաքական իշխանությունների ազդեցության և ճնշման տակ ադրբեջանցիների նկատմամբ մշտապես ագրեսիա և անհանդուրժողականություն քարոզող հայտարարություններ ու արտահայտություններ են տարածվում լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում:
Ընդգծվում է, որ նման քաղաքականությունը սպառնում է մարդու իրավունքներին, խաղաղությանը և անվտանգությանը ոչ միայն երկու երկրներում, այլև ամբողջ տարածաշրջանում. «Որպես օմբուդսմեն, ես դիմըմում եմ ձեզ, կոչ անել Հայաստանի օմբուդսմենին և քաղաքացիական հասարակության ակտիվ ինստիտուտներին՝ վերջ տալ հայտարարություններին, որոնք ազգային ատելություն են հարուցում, ուժեղացնում են ատելությունը երկու ժողովուրդների միջև և հակառակը, աշխատել՝ ապահովել մարդու իրավունքների հուսալի պաշտպանությունը և խաղաղ գոյակցությունը վերականգնելու համար:
Սա կարևոր պայման է ոչ միայն Ադրբեջանում և Հայաստանում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, առանց խտրականության բոլոր մարդկանց իրավունքների հուսալի պաշտպանության համար»:


Читайте также

Оставить комментарий