ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԽԵՆԹ ԼԻՆԵԼ

«Երեկ ինձ տեղեկացրին, որ մի շատ հեղինակավոր կազմակերպություն վերլուծել է 60 ինքնիշխան համաշխարհային ֆոնդերի գործունեությունը, որի ընթացքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամը հինգերորդն է բոլոր չափանիշներով: Ես հանձնարարեցի հրապարակել այդ ցուցակը: Տեսեք, թե ումից ենք առաջ անցել: Նայեք Դավոսի տնտեսական ֆորումի զեկույցին: Մենք տնտեսական զարգացման, ենթակառուցվածքային նախագծերի տեսանկյունից առաջ ենք անցել զարգացած երկրներից: Ինչ-որ մեկը մեզ օգնե՞լ է: Ոչ: Մենք պարտքերի առաջ կանգնե՞լ ենք: Ոչ:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան» կուսակցության VII համագումարում ունեցած իր ելույթում:
«Տեսեք, թե որքան ներդրումներ են արվում Ադրբեջանում: Դրան նպաստող հիմնական գործոնը ներքին կայունությունն է: Մենք բարձր դիրքեր ենք գրավում Doing Business ծրագրում: Մեր վիճակը բարելավվել է, մենք առաջադեմ երկրների շարքում ենք: Որևէ մեկը Հայաստանում ներդրե՞լ է թեկուզ մեկ մանաթ: Ոչ: Այդ երկրում փող ներդնելու համար պետք է խենթ լինել: Նույնիսկ դրսում ապրող հայերը դա չեն անում: Ինչո՞ւ: Որովհետև այնտեղ քաոս է տիրում, չկա կայունություն, առաջնորդ: Չկա այդպիսի մարդ, որին ներդրողները կարող են վստահել», - ասել է Նախագահ Իլհամ Ալիևը:


Читайте также

Оставить комментарий