ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԻՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ Է ՀԱՅՏՆԵԼ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, հանդիսանում է նրա ներքին գործը»:
Այս մասին փետրվարի 26-ին՝ տեղի և օտարերկրյա լրագրողների համար տեսանյութի ձևաչափով մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Դրա համար էլ ուզում եմ, բոլորը իմանան, որ իմ մեկնաբանությունները եղել են այս իրադարձություններից առաջ: Բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ես միանգամայն ճիշտ էի: Քանի որ այսօր Հայաստանն այնպիսի բարդ իրավիճակում է, որ այնտեղ ընթացող գործընթացները մեծապես խարխլում են երկրի պետականության հիմքերը, և դրա մեղավորը Հայաստանի նախորդ և ներկա ղեկավարությունն է: Քանի որ 20 տարի շարունակ Քոչարյան-Սարգսյան խունտան փաստացիորեն Հայաստանը գլորել է անդունդ: Եվ դա հանգեցրեց ճգնաժամային իրավիճակի: Կարելի է ասել, որ երկիրն ամբողջովին կորցրել է անկախության նշանները: Այն ավելի շատ գաղութ է հիշեցնում: Դրա հիմնական պատճառը ագրեսիվ քաղաքականությունն է:
Քանի որ, որքան Հայաստանը ցանկանում էր օկուպացիայի տակ պահել մեր հողերը, այնքան ավելի էր ընկնում կախվածության մեջ: Մենք հետևողականորեն մեկուսացրել ենք Հայաստանը միջազգային, տարածաշրջանային բոլոր նախագծերից: Մեր քաղաքականությունը կայանում էր նրանում, որպեսզի տնտեսապես խարխել, փլուզել, մեկուսացնել Հայաստանը»:


Читайте также

Оставить комментарий