ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵՐԿՐՈՐԴ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՆՔ ՆԱԵՎ ԽՈՋԱԼՈՒԻ ԶՈՀԵՐԻ ՎՐԵԺԸ ԼՈՒԾԵՑԻՆՔ

Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մենք նաև Խոջալուի զոհերի վրեժը լուծեցինք:
Այս մասին՝ շեհիդների ընտանիքների անդամների և պատերազմի հաշմանդամների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Առաջին ղարաբաղյան պատերազմում մեր քաջարի որդիները խիզախություն ցուցաբերեցին: Սակայն այդ ժամանակ մարդիկ, ովքեր ղեկավարում էին Ադրբեջանը, չկարողացան համապատասխան միջոցներ ձեռնարկել: Մասնավորապես, ԱԱՃ-Մուսավաթ տանդեմի ժամանակաշրջանում Շուշան, Լաչինը, Քելբաջարը թշնամուն հանձնելը մեծ դավաճանություն էր և իրականում կանխորոշեց պատերազմի հետագա ընթացքը, քանի որ ստեղծվեց աշխարհագրական կապ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, որից հետո հայերը շատ մեծ առավելություն ստացան մյուս հողերը օկուպացնելու համար:
Այդ ժամանակ մեր շրջանների պաշտպանությունը, ըստ էության, կարելի է ասել, տրվել էր ինքնապաշտպանական ուժերի կամքին: Չկար կանոնավոր բանակ: Նունիսկ անհրաժեշտ միջոցառումներ չէին ձեռնարկվել Քելբաջարից, Լաչինից մարդկանց դուրս բերելու համար, դրա համար էլ բնակչության շրջանում մեծ կորուստներ են եղել: Փետրվարի 26-ին Խոջալուի ցեղասպանության 29-րդ տարելիցն է: Խոջալուի ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ: Այս հանցագործությունը կատարել է հայկական պետությունը: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մենք նաև Խոջալուի զոհերի վրեժը լուծեցինք», - ասել է պետության ղեկավարը:


Читайте также

Оставить комментарий