ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Ադրբեջանի ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) ծայրահեղական հայերի ագրեսիվ անջատողականությանը սկիզբ դրած՝ 1988 թվականի փետրվարի 20-ի որոշմանն աջակցող՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը մինչև այժմ հեռու է միջազգային իրավունքի գերակայության հիման վրա պատասխապատու վարվելաձևից և հարաբերությունների ստեղծումից։
Այս մասին ասվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հայտարարությունում։
«Կցանկանայի հիշեցնել, որ նշված «որոշումը» հակասում էր ԽՍՍՀՄ-ի սահմանադրությանը, ԼՂԻՄ-ի մասին 1981 թվականի օրենքին, ինչպես նաև մնացած բոլոր համապատասխան նորմատիվային իրավական ակտերին։
Հայաստանի կողմից՝ ագրեսիվ հայկական անջատողականությանը աջակցությունը և վերջինիս կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններն ու ագրեսիվ քաղաքականությունը հանգեցրին բազմամյա ռազմական օկուպացիային, տարածաշրջանում արյունոտ էթնիկական զտմանը, մեկ միլիոն մարդկանց հիմնարար իրավունքների խախտմանը և մեծ ավերվածությունների։ Այդ իրավիճակը երկար տարիների ընթացքում լրջորեն խոչընդոտել է տարածաշրջանի զարգացմանը, խաղաղությանը, անվտանգությանը և առաջընթացին։
Ներկա ժամանակ, երբ վերականգնվել է միջազգային իրավունքը, վերացվել է օկուպացիայի գործոնը և ձեռք է բերվել հրադադարի մասին պայմանավորվածություն՝ պաշտոնական Երևանը նորից հանդես է գալիս ազգամիջյան պառակտություն բորբոքող հայտարարություններով, ինչը հանդիսանում է Հայաստանի ղեկավարության ապակառուցողական մտածելակերպի ցուցանիշը։
Մենք վճռականորեն դատապարտում ենք այն, որ երկու պետությունների միջև հարաբերությունների նորմալացման, ստանձնած պարտավորություններին համապատասխան տարածաշրջանում խաղաղ համագոյատևումը ապահովելու փոխարեն՝ հայկական կողմը խրախուսում է թշնամանքը։ Նման մոտեցումը զուրկ է ապագայից, և դա ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդին անդունդի մեջ հրելու փորձ»,- ասվում է ԱԳՆ-ի կողմից հրապարակված փաստաթղթում։
 


Читайте также

Оставить комментарий