ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԹԵՐԹԵՐԻ, ՖԻԶՈՒԼԻԻ ԵՎ ՋԵԲՐԱՅԻԼԻ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԵՐԸ ԱԶԱՏԱԳՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՑ
«Այսօր ադրբեջանական բանակը ազատագրել է՝ Թերերի շրջանի Թալիշ գյուղը, Ջեբրայիլի շրջանի Մեհդիլի, Չախըրլը, Աշաղը Մարալյան, Շեյբեյ և Գույջագ գյուղերը, Ֆիզուլիի շրջանի Աշաղը Աբդուրռահմանլը գյուղը: Ղարաբաղ Ադրբեջանն է»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս հրապարակումով կիսվել է Twitter- ի իր էջում:
Մեկ այլ գրարումում նախագահը հայտնել է.
«Այսօր ադրբեջանական բանակը Մատաղիսում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը: Մատաղիսը մերն է: Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»:
Նույն օրը պետության ղեկավարը շնորհավորել է 1-ին բանակային կորպուսի հրամանատար Հիքմեթ Հասանովին՝ Մատաղիսի ազատագրման կապակցությամբ:
Նրան հանձնարարվել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհավորանքը հասցնել կորպուսի ամբողջ անձնակազմին: Հիքմեթ Հասանովը իր երախտագիտությունն է հայտնել Գերագույն գլխավոր հրամանատարին ու հավաստիացրել նրան, որ առաջին բանակային կորպուսը պատվով կկատարի իր առջև դրված բոլոր առաջադրանքները: