ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԹՈՎՈՒԶԻ ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ ԵՍ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԶԳՈՒՇԱՑՐԻ, ՈՐ ՆՐԱՆՔ ԿԶՂՋԱՆ, ԵԹԵ ՉՀՐԱԺԱՐՎԵՆ ԻՐԵՆՑ ԿԵՂՏՈՏ ԳՈՐԾԵՐԻՑ

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԹՈՎՈՒԶԻ ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ ԵՍ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԶԳՈՒՇԱՑՐԻ, ՈՐ ՆՐԱՆՔ ԿԶՂՋԱՆ, ԵԹԵ ՉՀՐԱԺԱՐՎԵՆ ԻՐԵՆՑ ԿԵՂՏՈՏ ԳՈՐԾԵՐԻՑԵս զգուշացրել եմ Հայաստանին: Թովուզի դեպքերից հետո ես մի քանի անգամ զգուշացրի, որ նրանք կզղջան, եթե չհրաժարվեն իրենց կեղտոտ գործերից:
Այս մասին, Անվտանգության խորհրդի նիստում մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք նրանց դաս ենք տվել 2016 թվականին, 2018 թվականին, այս տարվա հուլիսին: Բայց, ըստ երևույթին, դա դաս չդարձավ նրանց համար: Մենք այս անգամ էլ ենք դաս տալիս նրանց: Այսօր ադրբեջանական փառահեղ բանակը մեծ հաջողությամբ իրականացնում է հակահարձակողական գործողություն, և այն շարունակվում է», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:
«Պետք է նշեմ նաև, որ մեր բոլոր զորամասերում, ռազմական միավորումներում հոգեկան վերելք կա: Բացի այդ, մեր բանակ կամավոր ծառայության անդամագրվածների թիվը տասնյակ հազարների է հասնում: Դա վկայում է մեր ժողովրդի՝ իր պետության հանդեպ հավատարմության մասին: Լեռնային Ղարաբաղի հարցը մեր ազգային խնդիրն է: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեր պատմական պատասխանատվությունն է: Ես բազմիցս ասել եմ, և այսօր էլ ուզում եմ ասել, որ մենք պետք է լուծենք այս հարցը, որպեսզի ադրբեջանական ժողովուրդը գոհ լինի դրանից: Մենք դա պետք է լուծենք այնպես, որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը: Մենք պետք է դա անենք այնպես, որպեսզի վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը », - նշել է պետության ղեկավարը:



Читайте также

Оставить комментарий