ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՆԱՄԱԿԻՆ, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ FRANCE2 ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այս մասին ասված է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
«Մենք կարծում ենք, որ Ֆրանսիայի պաշտոնական պետական ալիքով հնչեցված կողմնակալ հայտարարությունները, որոնք նպաստում են Օլիմպիական խաղերի քաղաքականացմանը, արվել են միտումնավոր և հանդիսանում են Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի մաս։
Քանի որ այս միջադեպի պատասխանատուն Ֆրանսիան է, որն ընդունում է Օլիմպիական խաղերը, մենք ակնկալում ենք ներողություն այս երկրից և պահանջում, որ նման քայլեր Ադրբեջանի նկատմամբ հետագայում չկրկնվեն»,- հայտարարել է Ա.Հաջիզադեն։