ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ադրբեջանը հետևողական քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար:
Այս մասին ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը վկայակոչել է 2022 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի արդյունքներով արտգործնախարարներին հանձնարարվել է պատրաստել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստերը, և հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դրան։
Ընդգծվել է նաև, որ Ադրբեջանը հետևողական քայլեր է ձեռնարկում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։


Читайте также

Оставить комментарий