ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ. ԱՅՍՈՒՀԵՏ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱԴՐԱՆՔ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ԿԿԱՆԽՎԻ, ԻՍԿ ՊԱՏԱՍԽԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԱՎԵԼԻ ՋԱԽՋԱԽԻՉ ԿԼԻՆԵՆ - ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի տարածքում՝ ՌԽԶ-ի ժամանակավոր պատասխանատվության գոտում տեղակայված ապօրինի հայկական զինված հանցախմբերի անդամները, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները, օգոստոսի 3-ին ահաբեկչական-դիվերսիոն գործողություն են իրականացրել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դեմ։ Ահաբեկչական ակտի արդյունքում զոհվել է զինծառայող Քյազիմով Անար Ռուստամ օղլուն։
Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Բացի այդ, հայկական անօրինական զինված կազմավորումների անդամները փորձել են գրավել Քելբեջարի և Լաչինի շրջանների տարածքը ընդգրկող լեռնաշղթայի վրա գտնվող Գըրխգըզ բարձունքը և այնտեղ նոր մարտական դիրքեր ստեղծել։
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված «Հատուցում» պատասխան գործողության արդյունքում գրավվել են՝ Փոքր Կովկասի ղարաբաղյան լեռնաշղթայի երկայնքով Գըրխգըզ, Սարըբաբա և մի շարք այլ կարևոր ռազմավարական բարձունքներ։ Ներկա ժամանակ մեր ստորաբաժանումները ինժեներական աշխատանքներ են իրականացնում՝ նոր դիրքեր ստեղծելու և կապի ու աջակցության ճանապարհներ կառուցելու համար։
Գործողության շրջանակներում ոչնչացվել են հայկական անօրինական զինված կազմավորումների մի քանի մարտական դիրքեր, ինչպես նաև ավիահարված է հասցվել նախկին Աղդերեյի շրջանի Յուխարը Օրաթաղ բնակավայրի զորամասին։ Արդյունքում սպանվել և վիրավորվել են հայկական անօրինական խմբավորումների անդամներ, ինչպես նաև ոչնչացվել են մի քանի D-30 հաուբիցներ, ռազմատրանսպորտային մեքենաներ և մեծ քանակությամբ զինամթերք։
Ադրբեջանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ, եռակողմ հայտարարության հակառակ՝ Հայաստանի զինված ուժերի և անօրինական հայկական հանցախմբերի առկայությունը Ադրբեջանի տարածքներում՝ ՌԽԶ-ի ժամանակավոր պատասխանատվության գոտում վտանգի աղբյուր է հանդիսանում։ Այդ տարածքների ապառազմականացումը, այնտեղից հայկական զորքերի ամբողջական դուրսբերումը և ապօրինի հայկական ավազակախմբերի զինաթափումը Ադրբեջանի զինված ուժերի բացարձակ իրավունքն է։
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ղեկավարվելով ԱՀ Սահմանադրությամբ՝ այսուհետ մեր երկրի ինքնիշխան տարածքներում իրականացված ցանկացած ահաբեկչություն և սադրանք վճռականորեն կկանխվի, իսկ պատասխան գործողություններն էլ ավելի ջախջախիչ կլինեն։


Читайте также

Оставить комментарий