ԲԱՔՈՒՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:
Հունվարի 11-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը
Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության իրավիճակի շուրջ։
Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում տիրող վերջին իրավիճակի, այդ թվում՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։
Նախարարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկացրել է Ադրբեջանի Քելբաջարի շրջանի ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված սադրանքի մասին, որի արդյունքում ադրբեջանցի զինվոր է զոհվել։ Բայրամովն ընդգծել է, որ այս սադրանքի պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Կողմերն անդրադաձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության այլ հարցերի:


Читайте также

Оставить комментарий