ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ ԱԴԵԿՎԱՏ ԱՐՁԱԳԱՆՔ ԿՍՏԱՆԱ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ

Ադրբեջանը ադեկվատ պատասխան կտա Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի՝ կապված սահմանազատման և սահմանագծման հարցի հետ: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կատարցի պաշտոնակից Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հանդիպմանը:
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը հետհակամարտային ժամանակաշրջանում՝ միջազգային իրավունքի հիման վրա: Չափազանց կարևոր է հնարավորինս շուտ սկսել երկու երկրի պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացները և լուծել այդ հարցերը: Ադրբեջանն ուշադրությամբ հետևում է այդ ուղղությամբ տեղի ունեցող գործընցացներին: Եվ այստեղ յուրաքանչյուրը կարող է վստահ լինել, որ հակառակ կողմից յուրաքանչյուր դրական քայլ մեր կողմից ադեկվատ արձագանք կստանա, և դրական քայլեր կձեռնարկվեն մեր կողմից»,- ասել է ադրբեջանցի նախարարը:


Читайте также

Оставить комментарий