ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ՄՏԱԾԻ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԴԱ ԿԴԱՌՆԱ ՆՐԱՆՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱԼԸ

Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում լայնածավալ շինարարական-վերականգման աշխատանքներ են տարվում: Պետության ղեկավարի խոսքով՝ մեր երկրի նպատակն է հնարավորինս արագ ապահովել ադրբեջանցի հարկադիր վերաբնակների վերադարձը իրենց հողեր:
Այս մասին Ֆիզուլիի Միջազգային օդանավակայանի բացմանը HaberGlobal-ին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա նաև մեկնաբանել է այն պնդումները, թե Հայաստանը նորից սկսել է զինվել:
«Այսօր Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է խաղաղ համակեցություն իր հարևանների հետ: Հայաստանի կողմից զենքի ձեռքբերումը և նմանատիպ այլ գործողությունները մենք դիտարկում ենք որպես ինքնամխիթարում: Եթե այդ երկրում ինչ-որ մեկը մտածի վրեժխնդրության մասին, դա կդառնա նրանց հերթական պատմական սխալը: Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը և շարունակելու է ապահովել իր սահմանների և քաղաքացիների անվտանգությունը», - ասել է նախագահի օգնականը:


Читайте также

Оставить комментарий