ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԼԱԵՎԱ. ՄԵՆՔ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ 11 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԻԵԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ

Ադրբեջանի կառավարությունը ողջունում է՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ներկայումս Ադրբեջանում պահվող Հայաստանի 11 քաղաքացիների անհապաղ ազատ արձակման պահանջը մերժելու որոշումը:
Այս մասին հայտնել է՝ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:
Ըստ նրա, Հայաստանը երկու փորձ է արել ազատել ձերբակալվածներին՝ վկայակոչելով Կանոնակարգ 39-ին, բայց երկու փորձերն էլ մերժվել են.
«Հայաստանի դիմումը անտեսում է Ադրբեջանի իրավունքներն ու պարտականությունները՝ հետապնդելու այն անձանց, ովքեր կասկածվում են ներքին օրենսդրության և միջազգային իրավունքի խախտման, ինչպես նաև միջազգային իրավունքով սահմանված ծանր ռազմական հանցագործությունների մեջ: ՄԻԵԴ-ի որոշումը ընդգծում է այս իրավունքները:
Ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու մասին Հայաստանի կոչը հավասարազոր է կոչին Ադրբեջանի կառավարության՝ չհարգել օրենքի գերակայությունը:
Մենք առաջվա պես հավատարիմ ենք այս սկզբունքներին և, ինչպես ճանաչել է ՄԻԵԴ-ը, այդ անձինք կմնան կալանքի տակ, մինչև քրեական հետապնդման ավարտը:
Ինչպես հայտնի է, նրանցից երկուսը, որոնց ազատումը պահանջում է Հայաստանը՝ Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը, ներկայումս գտնվում են հետաքննության մեջ՝ Ադրբեջանի քաղաքացիներին խոշտանգելու մեղադրանքով: Իր իրավունքներին և պարտավորություններին համապատասխան՝ Ադրբեջանը պարտավորվում է հավատարիմ մնալ միջազգային և ներքին օրենսդրության սահմանված սկզբունքներին և ավարտել այդ հետաքննությունը»:


Читайте также

Оставить комментарий