ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ

«Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի իրենց հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են»:
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում:
«Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակմանը», - նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:


Читайте также

Оставить комментарий