ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՄԲ

Ապրիլի 18-ը՝ Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրն է:
Այդ կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում լուրջ մտահոգություն է հայտնել՝ ազատագրված տարածքներում Հայաստանի կողմից մշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ:
«Մեր հողերը օկուպացնելու ընթացքում փաստորեն բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձաններն ամբողջությամբ ոչնչացվել են: Այսօրվա դրությամբ ազատագրված տարածքներում ավերվել է ավելի քան 400 հուշարձան:
Ադրբեջանին պատկանող մշակութային և կրոնական արժեքները թալանվել, պղծվել և ապօրինի կերպով տեղափոխվել են Հայաստան: Ապաօկուպացված տարածքներում ոչնչացվել են 22 թանգարան և թանգարանի մասնաճյուղեր, որոնցում պահպանվում էին մշակույթի ավելի քան 100,000 նմուշներ:
Այս բոլոր գործողությունները հանդիսանում են միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. Հաագայի կոնվենցիան և նրա երկու արձանագրությունները, ինչպես նաև 1970 թ. կոնվենցիան:
Ադրբեջանի կառավարության համար գերակա խնդիր է հանդիսանում՝ անկախ առաքելության կողմից երկրի մշակութային ժառանգությանը հասցված հսկայական վնասի գնահատումը ապահովելը, այս առումով Ադրբեջանը սերտորեն համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:


Читайте также

Оставить комментарий