ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՌԴ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ ՃՇԳՐՏՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՌԴ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ ՃՇԳՐՏՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸՌուսաստանը ցանկանում է գերիների հարցը փակել. գերիների վերադարձը պետք է կազմակերպվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ գերիների հարցը նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած պայմանավորվածությունների մի մասն է, և այդ հարցը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցներում, ինչպես նաև քննարկել է ՌԴ ԱԳ նախարարը Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ:
«Գերիների հարցը տևական քննարկումների մի մասն էր, երբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ժամանեցին Մոսկվա հունվարի 11-ին: Գերիների հարցում սկզբում իսկապես ավելի մեծ խնդիրներ ունեին հայերը:  Պետք էր, որ կողմերը նախևառաջ ձևավորեին այն մարդկանց ցուցակները, որոնք կորել էին: Ադրբեջանը նման ցուցակներ է տվել, և դրանք աննշան են եղել, և բոլորը ոչ միանգամից, բայց վերադարձվել են: Ադրբեջանական կողմից այլ խնդիրներ՝ կապված անհետ կորածների, գերիների, պահվող անձանց հետ, չի առաջացել»,- ասել է Լավրովը:
Ըստ ՌԴ արտգործնախարարի` հայկական կողմից ցուցակները միանգամից և ամբողջությամբ չեն եղել:
«Բայց հիմա գլխավորը դարձել է այն հարցը, որը ծագել է դեկտեմբերին Հադրութի շրջանում: Այնտեղ ուղարկվել էին հայ զինծառայողներ, մեծ մասը գերի էր ընկել՝ 62 մարդ: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ կրակի դադարից հետո տեղափոխվել են այդ շրջան, ապա դրանք պետք է դիտարկել առանձին կարգով: Մենք՝ ես և նախագահ Պուտինն, այնուամենայնիվ, առաջ ենք տանում այդ հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն փակվի և    առաջնորդվենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով», - հավելել է Լավրովը:
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խոսել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ՝ վերջնական ցուցակները ճշտելու նպատակով, սակայն պարզվել է, որ գերիները 62-ից շատ ավելին են, քան նախկինում էր ասվել:
«Ներկայումս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականներն անուն առ անուն ճշգրտում են ցուցակները հասկանալու, թե որտեղ են գտնվում այդ մարդիկ»,- նշել է Լավրովը:



Читайте также

Оставить комментарий